UPLISTSIKHE

Gori, Georgia, August 2005

Forum Activities

Կայացավ հերթական հանդիպումը «Մշակութային Կովկաս» միջազգային հասարակական շարժման շրջանակներում, այս անգամ Ուպլիսցիխեում՝Վրաստան: Սա եւս մեկ հաջողված քայլ էր այս շարժման ընթացքում: Ինչպես ծրագրի առաջին փուլում՝ Հարավային Աշտարակի ժամանակ, այս անգամ եւս համախմբվել էին ազատ մտածողություն ունեցող համախոհ քաղաքացիներ Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից, Թուրքիայից, Իրանից ու ԱՄՆ-ից:

Տարբեր ազգերի ներկայացուցիչներ, ովքեր հավատարիմ են մշակութային շփման գաղափարին եւ հարգանքով են վերաբերվում միմյանց ազգային ավանդույթներին, հյուրընկալվեցին Գորիից 30 կմ հեռավորության վրա գտնվող վրացական մի գողտրիկ գյուղում՝ Քվախվրելիում: Ծրագրի մասնակիցների եւ տեղի բնակիչների հանդիպումը անցավ շատ ջերմ ու անկաշկանդ միջավայրում, ինչը նպաստեց մասնակիցների միջեւ մտերմիկ հարաբերությունների ձեւավորմանը:

Միմյանց հետ շփումը բոլորին հաղորդեց դրական լիցքեր՝ դարձնելով մեզ ավելի մեղմ ու հանդուրժող: Այս շփման ընթացքում ձեռք բերեցինք նաեւ նոր ընկերներ , հարստացրեցինք մեր ներքնաշխարհը նոր մշակույթաին արժեքներով: Ինչի շնորհիվ նորովի ենք ընկալում մեր մեջ կարծրացած շատ մտքեր ու համոզմունքներ:

Այսպիսով, ստերեոտիպերի մերժման, փոխզիջման եւ համախմբվածության գաղափարը շարունակում է քայլել մեր երկրներով՝ ներգրավելով մեծ թվով մարդկանց, ջերմացնելով նոր ու նոր սրտեր: