«Հարավային աշտարակ» ծրագրի հիմնական նպատակն է Կովկասյան երկրներում ստեղծել ընդհանուր գաղափարներներով եւ հետաքրքրություններով միավորված մարդկանց ընկերակցություն, որը կիրականացնի համատեղ մշակութային ծրագրեր՝ ուղղված համամարդկային արժեքների եւ տարբեր մշակույթների նկատմամբ հարգանքի ձեւավորմանը, հարեւան երկրների բնակիչների միջեւ հարաբերությունների զարգացմանը եւ այլն:
Այս բավականաչափ բարդ թվացող խնդրին կարելի է հասնել այնպիսի «պարզ» գործողություններով, ինչպիսին օրինակ՝ համատեղ ջանքերով մեր երկրներում պատմական հուշարձանների տարածքների մաքրումը եւ բարելավումը:
Կատարած աշխատանքը
Վրաստանից, Հայաստանից, Թուրքիայից եւ Իրանից ժամանաց նախաձեռնողների մի խումբ, 4 օրվա ընթացքում մաքրեց Գյումրիի պատմական հուշարձաններից մեկի՝ Հարավային աշտարակի, տարածքը: Միաժամանակ ծրագրի մասնակիցները ունեցան հնարավորություն մի քանի օր համագործակցել միմյանց հետ: Նրանք ապրում, աշխատում, հանգստանում եւ ստեղծագործում էին միասին: Տեղի ունեցան քննարկումներ պատմական հուշարձանների պահպանման, ինքնաարտահայտման ազատության, կայուն զարգացման եւ այլ հարցերի շուրջ: Ծրագիրը գրավեց հասարակության ուշադրությունը: Ծրագրին ցանկացան մասնակցել քաղաքի բնակիչները, հյուրերը, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները :
Ծրագրի մասնակիցները շարունակում են շփումը միմյանց հետ, մշակում են պլաններ ծրագրի շարունակության իրականացման վերաբերյալ, որը տեղի կունենա Վրաստանում: