PHURTIO Shouakhevi, Ajara, August 2007 |
|||
|
Մշակութային Կովկաս միջազգային քաղաքացիական շարժումը շարունակում է իրականացնել քաղաքացիական ֆորումներ հանուն հանդուրժողականության, փոխհամաձայնության ու համերաշխ համակեցության: Այս տարի ֆորումը հյուրընկալվեց Լեռնային Աջարիայում՝ Շուախեվիում: Այս հրաշալի վայրը՝ զարմանալի մաքուր օդով եւ կուսական բնությամբ, գտնվում է Սխալտա-Խիխանիի եւ Մարետիի անձավներում: Պատահական չէ, որ Լեռնային Աջարիան ընտրվել է հաշվով չորրորդ միջմշակութային հանդիպման վայր: Այն հայտնի է մշակութային եւ կրոնական բազմապիսությամբ, ուր տարբեր ազգության եւ կրոնի պատկանող մարդիկ կողք կողքի ապրում են փոխհանդուրժողականության ու փոխհամաձայնության պայմաններում: Միջազգային խումբը տեղավորվեց Շուախեվիի մարզկենտրոնում՝ Նոդարի Դավիտաձեի, Նարգիզ Պուտկարաձեի, Օտարի Ցինարիձեի եւ Զուրաբի Դավիտաձեի ընտանիքներում: Տանտարերը մեծ ոգեւորությամբ իրենց հարկի տակ ընդունեցին խմբի ներկայացուցիչներին : Բնակվելով տեղաբնակների հետ՝ մենք հնարավորություն ստացանք ծանոթանալ տեղի մշակութային առանձնահատկություններին, այդ թվում՝
Ինչպես նախորդ հանդիպումներին, մասնակիցների խումբը տեղի բնակիչների հետ միասին ձեռնամուխ եղավ մի շարք գործողությունների.
Նիգազեուլիում եղանք Աբաշիձեի, Պուտկարաձեի, Ցեխվլաձեի ընտանիքներում, ծանոթացանք նրանց կենցաղին, արհեստներին, համտեսեցինք տնական անչափ համեղ կերակուրներ: Տեղի բնակիչները «Մշակութային Կովկաս» քաղաքացիական շարժման թանգարանին նվիրեցին ազգային արհեստները ներկայացնող տարբեր իրեր: Խինչաուրի գյուղում մենք հյուրընկալվհցինք Մարիամոբա կրոնական տոնին, որին ներկա էր Շուախեվիի շրջանի ողջ բնակչությունը: Այստեղ մենք ականատես եղանք վրացական երգչախմբի ելույթի եւ մասնակցեցինք իսկական վրացական ճաշկերույթի՝ազգային ուտեստներով եւ ավանդական կենացներով: Խումբն այցելեց նաեւ Շուախեվիում վերջերս գործող մանվածքագործական արհեստանոց: Այնտեղ տեղի կանանց եւ աղջիկներին սովորեցնում էին գործել փարդակի (պատի փոքրիկ գորգեր), գլխաշորեր, ինչպես նաեւ նախշերով ձեւվավորումներ կատարել: Շուախեվիի ֆորումին կային նաեւ նորամուծություններ (պետք է նշել բավականին հաջողված)՝ մշակութային workshop-երը: Ֆորումի մասնակիցներից Արման Թադեւոսյանը՝ Գյումրիից, անցկացրեց խեցեգործության workshop-ը: Ստեղծագործական աշխատանքի համար կավ հալթայթել մեզ օգնեցին Բրիլի գյուղի (որի անվանումը վրացերենում կավ է նշանակում) երիտասարդները: Մասնակիցները գյուղացիների հետ միասին մեծ հետաքրքրությամբ ու ոգեշնչումով կերտում էին հաշտությունն ու համերաշխությունը, ընկերեսիրությունն ու հումանիզմը խորհրդանշող տարբեր քանդակներ, հուշանվերներ, ամանեղեն եւ արձանիկներ: Այնուհետեւ պատրաստած իրերը թրծեցինք բաց խարույկի մեջ, որն իր շուրջն հավաքեց գյուղի բնակիչներին՝ այս իրադարձությունը վերածելով կատարյալ տոնի: Կիսաայրված, կիսասեւացած խեցեղենը բավականին գեղեցիկ էր ստացվել. այնքան լավ, որ վրացական անցակետում մեզ նույնիսկ կասկածեցին հնությունների ապօրինի արտահանման մեջ. հավանաբար լավ էինք աշխատել; Ֆորումի մյուս մասնակից Ալեքսեյ Մանուկյանը անցկացրեց նկարչական workshop: Մասնակիցներին տրվեց կտավ, ներկեր եւ ստեղծագուրծական բացարձակ ազատություն: Աննկարագրելի տեսարան էր. մարդիկ անկախ տարիքից, մասնագիտությունից, ազգությունից եւ կրոնական պատկանելությունից հնարավոր բոլոր միջոցներով կերտում էին կտավներ՝ համատեղ ստեղծագործական աշխատանքի հրճվանքից ճառագելով դրական լիցքեր: Տարբեր ազգության եւ դավանանքի ներկայացուցիչներ աշխաըում ու ստեղծագործում էին միասին: Համատեղ գործունեության պտուղները՝ մաքրված մշակութային հուշարձանները, խեցեղենը, կտավները եւ ամենագլխավուրը՝ խաղաղության եւ համերաշխության շնչով տոգորվոծ հոգիները, կարծես, դարձան Հարավային Կովկասում խաղաղ համակեցության խորհրդանիշեր: Խաղաղություն, որը հանուն բոլոր հարավկովկասցիների բարօրության, հիրավի, խիստ անհրաժեշտություն է:
|
|||
| Participants | Cultural Records | ||
|
|
|||





