![]() |
CITY RESEARCH CENTER NGO |
||||
|
|||||
![]() |
Գիտա-հասարակական կոնֆերանս “Ալեքսանդրապոլ” Մարտի 16-18, 2007 թ. Գյումրի
|
||||
|
|||||
2007 թ. մարտի 16-18 Քաղաքային Ուսումնասիրությունների Կենտրոն հասարակական կազմակերպությունը անցկացրեց կոնֆերանս “Մշակութային ժառանգությունը որպես համայնքի զարգացման նախադրյալ” թեմայով: Կոնֆերանսի նպատակն էր Գյումրու համայնքի եւ դրսից ժամանած հյուրերի հետ միասին քննարկել քաղաքի տնտեսական եւ մշակութային ժառանգության դերն այդ գործընթացում: |
![]() |
![]() |
|||
Կոնֆերանսին մասնակցեցին արտիստներ, գիտնականներ, ուսանողներ, ճարտարապետներ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, Գյումրու քաղաքացիներ, ինչպես նաեւ տարբեր ոլորտի մասնագետներ Երեւանից եւ ԱՄՆ-ից: Ներկայացվեցին եւ քննարկվեցին քաղաքաշինությանը, ճարտարապետությանը, անշարժ պատմական ժառանգությանը, համայնքային հիմնահարցերին, արվեստին եւ ազգագրությանը վերաբերող թեմաներ: |
![]() |
![]() |
|||
Կոնֆերանսին զուգընթաց ցուցադրվեց համաշխարհային քաղաքաշինության պատմության հետ կապված նյութերի հավաքածու՝ հին լուսանկարներ, լիտոգրաֆիաներ, պատմական քաղաքների հատակագծեր եւ այլն: Կոնֆերանսի շրջանակներում կազմակերպվեց նաեւ workshop, որի ընթացքում մասնակիցներին հնարավորություն ընձեռնվեց նորովի ընկալել քաղաքային միջավայրը եւ քննարկել միմյանց հետ քաղաքի հետագա ընթացքն ու զարգացումները: |
![]() |
![]() |
|||
Կոնֆերանսին հասարակության քննարկմանը ներկայացվեցին ճարտարապետական նախագծեր, պատմական թաղամասերից մեկի վերականգնման առաջարկ: Կոնֆերանսին համընթաց գործում էր տոնավաճառ, որտեղ ներկայացված էին Ալեքսանդրապոլը պատկերող բացիկների բացառիկ հավաքածու, 19րդ դարի ճարտարապետության վերաբերյալ էլեկտրոնային գիրք,
|
![]() |
![]() |
|||
Գյումրու երիտասարդ երաժիշտ – ստեղծագործողների ձայնասկավառակ, Երեւանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի հրատարակած “Արվեստ եւ ժամանակ” ամսագիրը: Կազմակերպվեցին այցելություններ պատմական միջավայրում գործող ձկնաբուծարան, նորակառույց առեւտրի եւ հասարակական կենտրոն: |
|
![]() |
|||
Կազմակերպվեցին այցելություններ պատմական միջավայրում գործող ձկնաբուծարան, նորակառույց առեւտրի եւ հասարակական կենտրոն: |
|||||